Սպորտ

«Ռոմա»-ի մարզական տնօրենը հեռացվել է թիմից

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ի մարզական տնօրենը հեռացվել է թիմից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի մարզական տնօրենը պաշտոնապես հեռացվել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին չի շարունակի համագործակցությունը մայրաքաղաքային ակումբի հետ: Պատճառը տարաձայնություններն են ակումբի նախագահ Ջեյմս Պալոտայի հետ՝ թիմի վարած քաղաքականության հարցում: Պետրակին կարող է դատի տալ ակումբին` ժամանակից շուտ իր հետ պայմանագիրը խզելու պատճառով:

Սերիա Ա-ն պաշտոնապես կվերսկսվի հունիսի 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում