Միջազգային

Մոտ 500 ռուս բժիշկ մահացել է COVID-19-ից

1 րոպեի ընթերցում

Մոտ 500 ռուս բժիշկ մահացել է COVID-19-ից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 489 բժիշկ մահացել է կորոնավիրուսից:

Համաձայն Ռուսաստանի Առողջապահության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Ալլա Սամոյլովայի` բժիշկների շրջանում մահերի թիվը վերջին տվյալով ավելացել է 101-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սամոյլովան սրան նպաստող գործոն է համարել պաշտպանիչ սարքավորումների մատակարարման խնդիրները:

«Եթե անկեղծ լինեմ, դեռևս սկզբում կային խնդիրներ ու թերություններ»,-նշել է ծառայության ղեկավարը:

Ռուսաստանը աշխարհում գրանցված դեպքերի թվով երրորդն է` ավելի քան 561 հազար դեպք` ներառյալ 7790-ը վերջին 24 ժամվա ընթացքում: Մահացությունների պաշտոնական թիվը 7760 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում