Ucom-ում մեկնարկել է Alcatel 1V նորագույն սմարթֆոնի վաճառքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom-ը շարունակում է որակյալ սմարթֆոնների լայն տեսականիով ներկայանալ առկա և ապագա բոլոր բաժանորդներին։ Մասնավորապես այսօրվանից ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում հնարավոր է ձեռք բերել նորագույն Alcatel 1V սմարթֆոնը։ Այն շուկային է ներկայացվել 2020 թվականին և հասանելի է սև և ագատե կանաչ երանգներով:

Alcatel 1V-ն գնորդներին կգոհացնի մեծ՝ 6,22-դյույմանոց և HD+ որակի էկրանով, ինչպես նաև դիմացկուն՝ 4000 մԱ մարտկոցով։ Լուսանկարվելու և ինքնալուսանկարվելու սիրահարները կգնահատեն 13 ՄՊ և 5 ՄՊ հիմնական և 5 ՄՊ երկրորդական տեսախցիկների առկայությունը։ Սմարթֆոնն ունի նաև Google օգնականի համար առանձնացված կոճակ։

Սմարթֆոնն առանց որևէ պարտավորության հնարավոր է ձեռք բերել ընդամենը 49 900 դրամով, ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ։ Ապառիկի դեպքում գնորդները կարող են ձեռք բերել սմարթֆոնն ամսական սկսած 2450 դրամից։ Ավելին, Ucom Ունիվերսալ, Ունիվերսալ Պլյուս հետվճարային, ինչպես նաև u Կանխավճարային սակագնային պլաններին միանալու դեպքում, բաժանորդները, սակագնային պլանում ներառված ինտերնետ ծավալի հետ մեկտեղ ամեն ամիս կստանան մինչև 20 ԳԲ հավելյալ ինտերնետ 24 ամիս շարունակ:

«Մեր բաժանորդները կարող են փորձարկել ու վայելել իրենց սմարթֆոնների բոլոր առավելությունները լավագույն հայկական ցանցում։ Իսկ ցանկացած բյուջեի շրջանակներում որակյալ սմարթֆոններ կարելի է ձեռք բերել ոչ միայն Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում, այլև մեր ընկերության ինտերնետ խանութում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Ինտերնետ խանութից գնելու դեպքում առաքումը Երևանում իրականացվում է 1 աշխատանքային, իսկ մարզերում՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Հայերեն English Русский

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ