Life

«ԴԵՏՔ» խումբը նորովի է մեկնաբանել «Մախմուր աղջիկ» հանրահայտ ստեղծագործությունը

2 րոպեի ընթերցում

«ԴԵՏՔ» խումբը նորովի է մեկնաբանել «Մախմուր աղջիկ» հանրահայտ ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԴԵՏՔ» խումբըհետաքրքիր մոտեցմամբ է ներկայացրել «Մախմուր աղջիկ» երգը, որի խոսքերի հեղինակը Սիլվա Կապուտիկյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Խաչատուր Ավետիսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված տեսանյութն արդեն հասանելի է համացանցում:

«Մախմուր աղջիկը» Խաչատուր Ավետիսյանի և Սիլվա Կապուտիկյանի՝ երաժշտասերների տարբեր սերունդներից, թերևս, ամենասիրվածն երգն է ավելի քան 50 տարի։ Ձեզ ենք ներկայացնում այս լեգենդար ստեղծագործության մեր կատարումը՝ քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանի նվագակցությամբ։ Տիկին Կիրակոսյանը Խաչատուր Ավետիսյանի ուսանողուհին է եղել և օգնել է մեզ պահպանել այն շունչը, որը մեծ կոմպոզիտորից փոխանցվել է հայկական ժողովրդական անփոխարինելի գործիքին՝ քանոնին»-«Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրել են «ԴԵՏՔ»-ի տղաները:

Ավելի վաղ խմբի անդամները տեղեկացրել էին, որ կորոնավիրուսը մի կողմից փոխել է իրենց ծրագրերը, մյուս կողմից՝ հնարավորություն է տվել միանգամից անցնել կուտակված նախագծերի իրականացմանը, որոնք մի կողմ էին դրվել 2020-ի սկզբին։ «Վերջին 2 ամսում աշխատում ենք մի քանի ձայնագրության վրա, որոնք շուտով հերթով ներկայացնելու ենք»,- նշել են Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը:

«ԴԵՏՔ»-ը ստեղծվել է 2015 թվականին պրոդյուսեր Արման Ամպ-ի կողմից: Խումբը 2017-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունումճանաչվել է Հայաստանում 2016 թվականի լավագույն փոփ­բենդ։

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում