Մեսին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ
1 րոպեի ընթերցում
![Մեսին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1018746.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Ըստ պարբերականի, Մեսին և ակումբն ընդհանուր հայտարարի են եկել: Մեսիի պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2023 թվականը, կշարունակվի 1+1 ձևաչափով: Պայմանագրի ավարտին` ամեն տարվա հունիսի 10-ին, Մեսին կարող է հեռանալ կատալոնական ակումբից:
Լիոնել Մեսին իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնա»-ում: Կատալոնական ակումբի կազմում 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 6 անգամ երկրի գավաթակիր, 8 անգամ սուպերգավաթակիր, 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, 3 անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը