Որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ մնացած բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են. Ալեն Սիմոնյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ ամեն ինչ արվելու է՝ բացահայտելու նախկինում ընտրակաշառքի, կեղծարարության բոլոր դեպքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործին:

Նա շեշտեց, որ պետք է հասկանան՝ արդյոք ՀՀ-ում ընտրակաշառք բաժանվե՞լ է, թե՞ ոչ: «Հիմա միակ ցավոտ բանը, որը կարող եմ նշել, այն է, որ այս պահի դրությամբ միայն այդ դեպքն է բացահայտվել: Բայց որևիցե մեկի մոտ կասկած չլինի, որ մնացած բոլոր դեպքերը նույնպես բացահայտվելու են: Այս դեպքը, ի դեպ, բացահայտվել է մեր կառավարության անդամի հետ կապված քրեական հետապնդման շրջանակում: Այսինքն, չի եղել կոնկրետ գործ կոնկրետ կուսակցության, կոնկրետ անձի հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից հնչող տեսակետներին, թե Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ պատգամավորը շեշտեց, որ հեղափոխությունից հետո իշխանության առնվազն 3 բարձրաստիճան ներկայացուցչի հետ կապված քրեական գործեր կան, որոնք այսօր ընթացքի մեջ են: «Դա նույնպե՞ս հատուկ սարքված է, քաղաքական հետպանդու՞մ է: Եվ այդ գործերից մեկի ընթացքում ի հայտ են եկել տեղեկություներ, քննչական մարմինը պետք է ասեր՝ եթե դա վերաբերում է ԱԺ պատգամավորին, դնենք մի կո՞ղմ»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը, թե Ծառուկյանի գործը անմիջականորեն կապված է նրա՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարության հետ, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի՝ Սիմոնյանը նշեց, որ քրեական գործը եղել է հարուցված շատ ավելի շուտ, քան եղել է Ծառուկյանի հայտարարությունը:

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչականդեպարտամենտումնախապատրաստվածնյութերովձեռքբերվածփաստականտվյալներովտեղեկություններենստացվելայնմասին,որպետականպաշտոնատարանձինք,կազմակերպվածհանցավորմեխանիզմով, 2017թ.մայիսի14-իԵրևանիավագանուընտրություններին՝ընտրություններինշանակմանօրվանիցառաջևհետոընկածժամանակահատվածում,համոզելու,նյութապեսշահագրգռելուկամայլապօրինիեղանակով,մայրաքաղաքիցդուրսհաշվառվածուայլհամայնքներումժամանակավորկամմշտականբնակությանվայր,ինչպեսնաևընտրելուիրավունքունեցողշուրջ100-120հազարՀՀքաղաքացիներիդրդելենիրենցհաշվառմանիրականվայրերիցկարճժամանակով,ձևականորենտեղափոխվելևՀՀօրենսդրությամբուիրավականայլակտերովսահմանվածպահանջներիխախտմամբ,ակնհայտկեղծտեղեկություններպարունակողփաստաթղթերօգտագործելումիջոցով,հաշվառվելփաստացինրանցհամարժամանակավորկամմշտականբնակությանվայրչհանդիսացող՝Երևանքաղաքիվարչականշրջաններիտարբերհասցեներում,որպիսիպայմաններումհնարավորությունենստացելնշվածանձանցներառելուտեղականինքնակառավարմանմարմիններիընտրողներիցուցակներումևայդկերպԵրևանիավագանուընտրություններինապահովելանհրաժեշտքանակի«կողմ»ձայներ,իսկընտրություններնավարտվելուցանմիջապեսհետոնշվածանձանցկրկինտեղափոխելևհաշվառելենԵրևանքաղաքիցդուրսգտնվող՝իրենցհաշվառմանիրականվայրերում։

Վերոգրյալիցբացի,նյութերինախապատրաստմամբփաստականտվյալներենձեռքբերվելայնմասին,որ2004թ.ապրիլի30-ինհիմնադրված«ԲարգավաճՀայաստան»կուսակցությանանդամները,մասնակցելովտարբերտարիներիընթացքումՀՀ-ումանցկացվածԱԺ,տեղականինքնակառավարմանմարմիններիընտրություններին,իրենցկուսակցության,թեկնածուների,հանրաքվեիքարոզչականնախաձեռնություններիցորևէմեկիօգտինկողմքվեարկելունպատակովընտրողներինանձամբկամտարբերմիջնորդներիմիջոցովտրամադրելենկաշառք`դրամ,գույքկամորևէայլառավելություն,որպիսիապօրինիգործողություններովտարբերընտրություններինկամհանրաքվեներինստացելենիրենցհամարցանկալիարդյունքներ։

ԴեպքիառթիվՀՀԱԱԾքննչականդեպարտամենտում2020թ.հունիսի15-ինՀՀքրեականօրենսգրքի308-րդհոդվածի2-րդմասի,ՀՀքրեականօրենսգրքի149-րդհոդվածի2-րդմասի2-րդ, 4-րդև5-րդկետերի,ՀՀքրեականօրենսգրքի154.2-րդհոդվածի2-րդմասիհատկանիշներովհարուցվելէքրեականգործ,ձեռնարկվումենլայնածավալքննչականուդատավարականայլգործողություններևօպերատիվ-հետախուզականմիջոցառումներ։

Աննա Գրիգորյան

Հայերեն

«Տիեզերական ճամփորդություն» ներկայացմամբ Երևանում մեկնարկել է «Հայ ֆեստ» փառատոնը

Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ

Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ՊԵԿ

ԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար

ՀԾԿՀ-ում քննարկվել է կուտակիչ կայանների գործունեության կարգավորման ենթաօրենսդրական ակտերի մշակման ընթացքը

Ֆրանսիայում աշակերտների ցույցերի պատճառով 170 աշակերտ վիրավորվել է, 400 դպրոց՝ փակվել

Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկեր

Բուլղարիայի նախագահը հայտարարել է, որ ԱԲ-ն պետք է գնահատվի հասարակությանը բերած օգուտներով․ BTA

Շվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու