Մշակույթ

Oպերային թատրոնն առցանց համերգով շնորհակալություն կհայտնի բուժաշխատողներին

1 րոպեի ընթերցում

Oպերային թատրոնն առցանց համերգով շնորհակալություն կհայտնի բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամիսներ շարունակ բազմաթիվ բուժաշխատողներ, մոռանալով սեփական կարիքները, անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ՝ փրկելով հազարավոր կյանքեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուժաշխատողի օրվան ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նրանց շնորհակալություն է հայտնում յուրահատուկ համերգային ծրագրով, որը կներկայացվի հունիսի 18-ին՝ ժամը 20:00-ին թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Թատրոնն ամբողջ անձնակազմի անունից սիրելի արտիստների կատարումներով շնորհակալություն է հայտնում բոլոր բուժաշխատողներին անմնացորդ նվիրումի և բարձր գնահատանքի արժանի աշխատանքի համար: Լցվենք մշակութային ոգով և միասին պայքարենք համաճարակի դեմ»,-ասվում է օպերային թատրոնի տարածած հաղորդագրությունում:

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Բուժաշխատողի օրը: Օրը պաշտոնական և ոչ պաշտոնական օղակներին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում