Ուկրաինան հինգերորդ օրն անընդմեջ արձանագրում է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային թիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվն աճել է 656-ով: Վերջին հինգ օրվա ընթացքում վարակի ամենօրյա թիվը գերազանցում է 600-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ-ը մեջբերել է Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովի խոսքերը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 12 դեպք, և առողջացել է 171 հիվանդ։

«Մենք ականատես ենք լինում, որ վերջին 5 օրվա ընթացքում մեր երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 650-ից ավելի է: Մեկ օրում մենք ունեցել ենք 753 դեպք: Մենք արձանագրել ենք դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշներ»,- հավելել է նախարարը: Ստեփանովը կոչ է արել ուկրաինացիներին «չշփոթել կարանտինի ռեժիմի մեղմացումը դրա վերացման հետ»:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31 հազ․ 810-ի, որոնց թվում 14 հազ․ 253 հիվանդ է ապաքինվել, 901-ը՝ մահացել: Ըստ Ստեպանովի՝ ուկրաինացի բժիշկները 1 օրվա ընթացքում կատարել են 10 հազ․ 236 թեստ, որից 7 հազ․ 950-ը արվել է ՊՇՌ-ով, մնացածը փորձարկվել են հակամարմինների համար: Օրական ՊՇՌ թեստերից 8,2% -ը դրական է: Ուկրաինայում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է մարտի 3-ին Չերնովիցի շրջանում: Մարտի 17-ից երկրում հայտարարվել է կարանտինային ռեժիմ։ Մայիսի 22-ից հունիսի 22-ը Ուկրաինայում գործում է ադապտացիոն կարանտին, երբ տեղական իշխանությունները կարող են ինքնուրույն որոշում կայացնել որոշակի սահմանափակիչ միջոցների վերացման կամ երկարացման վերաբերյալ: Որպես կարանտինի մեղմացման մաս՝ հասարակական տրանսպորտը արդեն վերականգնվել է, հունիսի 5-ից վերագործարկվել է ներքին օդային ծառայությունը, իսկ հունիսի 15-ից՝ միջազգային երթևեկությունը:

Հայերեն English Русский

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը