Սպորտ

Եվրոպայի լիգայի խաղերը կարող են անցկացվել Ֆրանկֆուրտում 

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի լիգայի խաղերը կարող են անցկացվել Ֆրանկֆուրտում 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները կարող են անցկացվել գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ESPN-ը: ՈՒԵՖԱ-ն մտադիր է Եվրոպայի քառորդ եզրափակիչն անցկացնել մինի-մրցաշարի տեսքով և մեկ քաղաքում` Ֆրանկֆուրտում, քանի որ գերմանական այս քաղաքն ունի համապատասխն ենթակառույցներ` ընդունելու բոլոր 8 թիմերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնությունները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում