Միջազգային

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 500 հազարից

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 500 հազարից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 779 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 502 հազար 436:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Շտաբի հաղորդմամբ,օրվա կտրվածքով վարակվածության աճը կազմել է 1,8 տոկոս, նախորդ օրվա 1,7 տոկոսի փոխարեն:

Վերջին մեկ օրում ՌԴ-ում վարակի հետևանքով մահացել է 174 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 532 մարդ: Շտաբի տվյալների համաձայն՝ մահացության ցուցանիշն ընդհանուր վարակվածների թվում կազմում է 1,3 տոկոս:

Վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 8 հազար 367 մարդ(ընդհանուրը` 261 հազար 150 ապաքինված): Ապաքինվածների թիվը կազմումէ վարակվածների ցուցանիշի 52 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում