Սպորտ

ՈՒԵՖԱ-ն ՉԼ-ն եզրափակելու նոր ծրագիր ունի  

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն ՉԼ-ն եզրափակելու նոր ծրագիր ունի  

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը եզրափակելու վերջնական ծրագիր ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ն: Ըստ պարբերականի, թիմերի պատասխան հանդիպումները պլանավորվում է անցկացնել օգոստոսի 8-9-ին: Այնուհետև օգոստոսի 12-ին Լիսաբոնում կկայանան մինի-մրցաշար, որին կմասնակցեն 8 թիմեր և քառորդ եզրափակիչում ու եզրափակիչում կանցկացվեն մեկական հանդիպումներ: ՈՒԵՖԱ-ն այս ծրագիրը վերջնական և պաշտոնապես կհաստատի հունիսի 17-ին կայանալիք համաժողովի ընթացքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչը կարող է Ստամբուլում չկայանալ: ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնությունները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում