Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենտուսից»
1 րոպեի ընթերցում
![Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կհեռանա «Յուվենտուսից»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1017996.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին«Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Պիետրոն Բալցանոն: Վերջինս պնդում է,որ ավել վաղ արված իր հայտարարությունն իրականությանը մոտ է:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուսը» կարող է վաճառել Ռոնալդուին: Ստեղծված իրավիճում թուրինյան ակումբը, ըստ ամենայնի, չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը: Ռոնալդուն «Յուվենտուսում» տարեկան ստանում է 31 միլիոն եվրո:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը