Life

«Նեմրա» ռոք խմբի մեներգիչ Վանը դաշնամուրային կատարմամբ ներկայացրել է «Գարուն ա» ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

«Նեմրա» ռոք խմբի մեներգիչ Վանը դաշնամուրային կատարմամբ ներկայացրել է «Գարուն ա» ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեմրա» ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Վան Եղիազարյանը զարմացրել է երկրպագուներին Կոմիտասի մշակմամբ «Գարուն ա» հայկական ժողովրդական երգի դաշնամուրային կատարմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանը տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Հոլովակը բազմաթիվ հավանությունների է արժանացել:

Վան Եղիազարյանը «Նեմրա» ռոք խմբում հանդես է գալիս կազմավորումից ի վեր՝ 2012 թվականից: Խումբը ելույթներ է ունենում հեղինակային անգլերեն երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: «Նեմրա»-ի անդամներն են Վանը, Վասպուր Եղիազարյանը (բաս կիթառահար), Մարիաննա Կարակեյանը (դաշնակահար), Մարեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ):

Խումբն ունի 2 ալբոմ՝ «Mubla»-ն և «Hmm»-ը, 40-ից ավելի հեղինակային երգեր: «Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմենիա, Արմեն`շրջված)։ Մասնակցել է մի շարք ռոք-փառատոնների, բարեգործական համերգների և հանդես եկել մենահամերգներով։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Վան Եղիազարյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում