Հայ մասնագետը կարող է գլխավորել Կիևի «Դինամո»-ն
1 րոպեի ընթերցում
![Հայ մասնագետը կարող է գլխավորել Կիևի «Դինամո»-ն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1017919.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ֆուտբոլային մասնագետ Եղիշե Մելիքյանը կարող է գլխավորել Կիևի «Դինամո»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է footballgazeta.com-ը։ Մելիքյանն այժմ աշխատում է «Լվով»-ում: Նրա թիմը պայքարում է իր տեղն ուկրաինական բարձրագույն խմբում պահելու համար: Մելիքյանը կարող է մարզել «Դինամո»-ն, եթե ակումբին չհաջողվի համաձայնության հասնել Սերգեյ Ռեբրովի կամ Յուրի Սյոմինի հետ։
Մինչ այս Մելիքյանն աշխատել է «Մետալուրգում», «Ստալում»: Մարզչական աշխատանքը սկսել է 2015 թվականից:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը