Տեխնոլոգիական ընկերություններում աշխատողների կրճատման միտում չի նկատվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված` Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում հիմնականում տուժել են աութսորսինգային ընկերությունները, որոնք ուղիղ աշխատում են հաճախորդների հետ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյաննասաց, որ որոշ չափով պարապուրդային իրավիճակ է նկատվում այս ընկերություններում: Նախարարի տեղակալը նշեց, որ կառավարության աջակցման ծրագրերով փորձ է արվում ընկերություններին դարձնել իրենց պրոդուկտի ստեղծողը, սեփականատերը ու դրանքառաջ մղողը:

Արդյո՞ք այս ընթացքում տեխնոլոգիական ընկերություններում նկատվում է աշխատատեղերի թվի կրճատում: Հարցին ի պատասխան՝ Ստեփան Ծատուրյանը նշեց, որ այդ առումով մեծ խնդիր չեն տեսնում:

«Աշխատեղերի կրճատման առումով չէի ասի, թե մեծ խնդիր ենք տեսնում այս պահի դրությամբ, քանի որ ընկերությունները բավական կարևորում են իրենց աշխատակիցներին: Տեխնոլոգիական աշխարհում ընկերությունների համար կարևոր արժեքը մարդկային ներգրավվածությունն է, հետևաբար, թեկուզ փոքր պարապուրդի պարագայում, չենք տեսնում մեծ խնդիրներ, որ ընկերությունները կրճատումներ անեն: Հակառակ դեպքում հետագայում բարդ կլինի ընկերությունների համար աշխատուժ ներգրավելը»,-ասաց նա:

Թե որքանով են ընկերություններն այս ընթացքում գնացել վերապրոֆիլավորվման, նոր տիպի արտադրանք մշակելուն, վերամասնագիտանալուն, դեռ պարզ չէ: Ստեփան Ծատուրյանի խոսքով՝նախարարության առաջարկվող աջակցության ծրագրերի շրջանակում, երբ հայտերը ստացվեն, արդեն պարզ կերևա, թե ոլորտի ընկերություններն ինչ նոր ուղղվածություններ են նշմարել իրենց դաշտում:

«Տեխնոլոգիական ընկերությունները շեշտը դնում են վերլուծությունների վրա՝ հասկանալու, թե ինչ նոր գործիքակազմ պետք է ավելացվի ծառայություններում, որ ավելի շատ հաճախորդներ կարողնան ներգավել: Կարծում եմ՝ դա կտեսնենք մոտ մեկ ամսվա ընթացքում»,- հավելեց նախարարի տեղակալը:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման 3 ծրագրով ֆինանսական աջակցություն կտրամադրվիտեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին: Առաջին ծրագրով նախատեսված է մինչև 10 մլն դրամի չափով, երկրորդծրագրով մինչև 20 մլն, երրորդ ծրագրով մինչև 30 մլն դրամի չափով գումար:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում