Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի նոր տեսակի համավարակով պայմանավորված` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը։

Դատարանը մայիսի 26-ին կրկին հետաձգել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, քանի որ Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուսի վարակ։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Երկրորդ նախագահը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում