Սպորտ

«Բարսելոնա»-ն ուզում է նորից կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը 

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն ուզում է նորից կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր է կրկին կրճատել իր ֆուտբոլիստների աշխատավարձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Ըստ պարբերականի, ակումբը մտադիր է ֆուտբոլիստներին առաջարկել մինչև 70 տոկոս աշխատավարձի նվազեցում մայիս ամսվա վերջին շաբաթվա և 50 տոկոսի նվազեցում հունիսի երկու շաբաթների համար: Ֆուտբոլիստներն առայժմ հրաժարվում են ակումբի առաջարկից:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 11-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել էֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում