Մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստանալ լուսանկարներ, որոնք վկայում են հարյուրավոր մասնակիցներով տեղի ունեցող հուղարկավորության արարողությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշեց պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ես զարմանում եմ: Ու դա արվում է այն պարագայում, երբ արդեն մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված: Սիրելի հայրենակիցներն հատել ենք այդ եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Նա տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակների հետ կապված իր՝ նախկինում հնչեցրած գնահատականը:

«Այդ հնչեցրած գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր վիճակում գտնվող երկրների կայացրած որոշումներին: Հակահամաճարակային շարժման կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի հակաքարոզչությունը չեզոքացնելը: Անհրաժեշտ է իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանն իր հակամահամաճարակային քայլերում: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք: Թեկուզ դժոխքի միջով քայլելով, մենք պետք է դուրս գանք հակառակ կողմից: Եվ դա կարող ենք անել հակամաճարակային կանոները պահպանելով և հակահամաճարակային շարժմանն ակտիվ մասնակցելով, ընդհուպ չեզոքացնելով հակաքարոզչության բոլոր միջոցները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կարող են արտակարգ դրության ռեժիմով վարչական որոշումներ կայացնել, սակայն այդ ճանապարհը չեն նախընտրում: Նիկոլ Փաշինյանը ցավալի է համարում այն, որ որոշ մարդիկ շարունակում են տարածել տեղեկություն այն մասին, որ չկա կորոնավիրուս և նման անհեթեթ մեկնաբանություններ:

«Կառավարությունն անում է երկու քայլ: Ուղիղ, անկեղծ, առանց որևէ նրբություն թաքցնելու, խոսել ժողովրդի հետ, ներկայացնել ճշմարտությունը: Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկվում են մահճակալային տեղերն ավելացնելու համար»,-հավելեց նա:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում