ՆԱՏՕ-ն պատրաստվում է համավարակի երկրորդ հնարավոր ալիքին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով, նպատակն է ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված գործողություններ:

«Մեզ անհրաժեշտ է համաձայնեցնել մեր պլանները, որպեսզի դրանով ունենանք հնարավորություն ավելի արագ և լավ աջակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու գործընկերներին»,-ասել է նա:

Արդեն մոտ ապագայում ծրագրի նախապատրաստման աշխատանքներն ավարտված կլինեն: Հունիսի կեսերին այն կներկայացվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վիրտուալ քննարկմանը:

Համավարակի բռնկումից ի վեր մինչև մայիսի կեսերը ՆԱՏՕ-ն իրականացրել է ավելի քան 100 օպերացիա ՝ աջակցելու կազմակերպության անդամ երկրներին ու գործընկերներին: Խոսքը բժշկական անձնակազմի և հիվանդների, դաշտային հիվանդանոցների և բժշկական պաշտպանիչ սարքավորումների անհապաղ տեղափոխման մասին է:

Հայերեն Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից