Սպորտ

ՉԼ խաղերը կարող են հյուրընկալել երեք երկիր 

1 րոպեի ընթերցում

ՉԼ խաղերը կարող են հյուրընկալել երեք երկիր 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած խաղերը հյուրընկալելու հայտ կներկայացնեն երեք երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանը, Գերմանիան և Պորտուգալիան պատրաստ են հյուրընկալել Չեմպիոնների լիգայի հաջորդիվ կայանալիք խաղերը: Քառորդ եզրափակիչից սկսած բոլոր խաղերը կարող են անցկացվել 100 կմ շառավղի 4 մարզադաշտերում: Գերմանիան պատրաստ է խաղերն ընդունել Ֆրանկֆուրտում, Մայնցում, Հոֆենհայմում և Դարմշտադտում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Չեմպիոնների լիգայի այս տարվա եզրափակիչը կարող է չկայանալ Ստամբուլում: ՈՒԵՖԱ-ն լիահույս է`հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնությունները,և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում