Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կներկայացվի առցանց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումը կմատուցվի առցանց հարթակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային արվեստի երկրպագուները համերգի տեսաձայնագրությունը կարող են դիտել հունիսի 5-ին՝ ժամը 20:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։

«Պարահանդես-դիմակահանդես»-ում Գուստավ III-ին մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, Ռենատոյին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը: Ամելիայի դերակատարումը ստանձնել է Աննա Այվազյանը, իսկ Ուլրիկայի դերակատարումը՝ Ինգա Կարապետյանցը:

Բեմադրող դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը: Համերգին մասնակցում են վոկալ-երգչախմբային

մասնագիտական դպրոցի սաները: Գեղարվեստական ղեկավարը Կարինե Առաքելյանն է, խմբավարը՝ Լուիզա Գրիգորյանը:

Երեք գործողությամբ օպերայի լիբրետոյի հեղինակը Անտոնիո Սոմման է: Առաջնախաղը կայացել է1859թվականիփետրվարի 17-ին Հռոմի«Ապոլլո» թատրոնում։ Շվեդիայի արքա Գուստավ III-ի սպանության պատմության վրա հիմնված օերան գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։

Վերդիի թվով 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի խոշորագույն օպերային թատրոններում։

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները