«Արարատի» գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը թիմում
1 րոպեի ընթերցում
![«Արարատի» գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը թիմում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1017397.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը, իսկ կորոնավիրուսի համավարակն ավելի է բարդացրել նրա` Հայաստան վերադարձը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն պատճառով «Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը