Life

Գոռ Սուջյանը հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի հիթերից մեկը

1 րոպեի ընթերցում

Գոռ Սուջյանը հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի հիթերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սիրված երգիչ Գոռ Սուջյանը, որը հաճախ է հանդես գալիս երաժշտական տարբեր ոճերում, յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել փոփի արքա Մայքլ Ջեքսոնի Beat It երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուջյանը հոլովակը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

Գոռ Սուջյանը երգում է վաղ տարիքից, սակայն երաժշտասերների լայն շրջանակին հայտնի դարձավ «Դորիանս» ռոք խմբով: «Դորիանս»-ը 2013-ին Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ կատարելով Lonely Planet երգը:Խմբի գործունեության դադարից հետո նա ելույթներ է ունենում որպես անհատ կատարող: Մի քանի տարի է իբրև մենակատար հանդես է գալիս Project LA նախագծում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ երգչի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում