Նախորդ օրվա ընթացքում ոստիկանությունը կազմել է 931 վարչական իրավախախտման արձանագրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից 931-ը՝ նախօրեին։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Արձանագրությունները հիմնականում քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, վարորդների կողմից դիմակ չկրելու, փողոցում դիմակի առկայության բացակայության, կանգառներում դիմակ չկրելու, վարորդների և ուղեւորների կողմից դիմակ չկրելու փաստերով են կազմվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը։

Արման Սարգսյանը նշեց, որ ամենօրյա ռեյդեր են իրականացվում, տեղադրվում են շարժական անցակետեր, որոնց միջոցով ոստիկանները ստուգում են դիմակի առկայության, կրելու դեպքերը ու արձանագրում խախտումները։ Ոստիկանությունը ռեյդեր է անցկացնում տեսչական մարմնի հետ համատեղ աշխատելով, անհրաժեշտության դեպքում կրկնակի ստուգում՝ խախտումը արդյոք վերացվել է, թե ոչ։ Արման Սարգսյանը նշեց, որ այդ գործին ոստիկանությանը օգնում էն նաեւ պետական այլ մարմինների աշխատակիցներ։

«Ոստիկանության ստորաբաժանումների հետ իրականացվում են իրազեկման աշխատանքներ պարետատան պահանջները հստակորեն և անշեղորեն կատարելու ուղղությամբ։ Բացի այդ՝ որոշակի խնդիրներ են ստեղծվում հոգեհանգիստների ու հուղարկավորությունների ընթացքում, ինչպես բոլորին հայտնի է, ոստիկանության կարգախմբերը նաև ծառայություն են իրականացնում այս վայրերում։ Կրկին քաղաքացիներին կոչ ենք անում հետևել կանոններին և չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են առաջացնել իրավական հետևանքներ»,- ասաց նա։

Հայերեն

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը երբեք դուրս չի եկել աշխատանքային օրակարգից. Փաշինյան

Ուզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցը

ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

Կալասն Իսրայելից պահանջել է դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման ծրագրերը

2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի համակարգն արդեն գործում է լիարժեք կերպով. Փաշինյան

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի