Մշակույթ

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները վերականգնվել են. դրանք հասանելի են 24 ժամ

4 րոպեի ընթերցում

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները վերականգնվել են. դրանք հասանելի են 24 ժամ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները, որոնք մայիսի 9-ից խափանվել էին, վերականգնվել են և հասանելի են 24 ժամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

«Նախորդ ասուլիսին կարևոր շեշտադրումներ արեցինք: Նշեցինք, որ բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության, գրքերի և մամուլի ամբողջ բազան Ազգային գրադարանում առանձին կրիչներով պահված են եղել: Երկրորդ կարևոր շեշտադրումն այն էր, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են, որովհետև դրանց կոշտ սկավառակները փորձաքննությունից հետո հանել էինք, բացել և տեսել, որ ոչ մի պլատա վնասված չէ: Դա մեզ հնարավորություն էր տալիս եզրակացնելու, որ հնարավորությունը փոքր է, որ այդ սերվերները հնարավոր չլինի գործարկել»,- ասաց նա:

Սարիբեկյանը հիշեցրեց, որ հավաստիացրել են՝ երկու, երեք շաբաթ հետո ամբողջ արխիվը վերականգնված կլինի, և շտեմարանները նորից կգործեն:

Այժմ իրազեկում են, որ ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են: Երկուշաբթի և երեքշաբթի դրանց թեստային փորձարկումներն են արել: Շտեմարաններն այդ օրերին հասանելի էին մինչև երեկոյան 18:00-ը, իսկ այժմ հասանելի են 24 ժամ:

Սարիբեկյանի խոսքով՝ հենց սկզբից չեն բացառել, որ խափանման պատճառը կարող է նախապես ծրագրված լինել: Դեպքի առթիվ դեռ փորձաքննություն է իրականացվում և դեռ չի հերքվել մարդկային դիտավորության, միջամտության գործոնը:

«Մեզ մոտ ծառայողական քննություն է անցնում, և գրադարանի բոլոր աշխատակիցները, որոնք դեպքի օրն այցելել են Ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացնում: Ես իմ վերջնական դիրքորոշումը ծառայողական քննության և փորձաքննության ավարտից հետո կհանձնեմ»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի կորուստ չունեն, սերվերները մանրակրկիտ մաքրվել են: «Այս ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մի ամբողջ համայնք ձևավորվեց մեր գրադարանի շուրջ, որը պատրաստակամություն է հայտնել մեզ աջակցել նաև հետագայում: Նրանք այս օրերին մանրակրկիտ մաքրել են սերվերները, թեստավորել են և պատրաստի շահագործման համար հանձնել են գրադարանին: Մեր ամենամեծ կորուստն օդորակիչն է, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար, ինտերնետի փոխարկիչ: Սերվերային սարքավորումների հոսանքի անխափան սնուցման սարքը բավականին լավ վիճակում է: Սերվեները շահագործելու համար բոլոր սարքավորումները պահպանված են»,-եզրափակեց Հրաչյա Սարիբեկյանը:

ՀայաստանիԱզգայինգրադարանիընթերցողներըմայիսի9-իցչէինկարողանումմուտքգործելգրադարանիկայք,որից անվճար հնարավոր է օգտվել բոլոր օրերին: Հետևորդների մտահոգությանն ի պատասխանՀայաստանիԱզգայինգրադարանը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջումտեղեկացրել էր,որգրադարանիառցանցէլեկտրոնայինշտեմարաններըժամանակավորապեսանհասանելիենտեխնիկականխնդիրներիպատճառով,ևմասնագետներնաշխատումենսեղմժամկետումվերականգնել: Այնուամենայնիվ, համացանցում լուրեր էին շրջանառվումայնմասին,որգրադարանիթվայնացվածամբողջարխիվըոչնչացելէհրդեհիհետևանքով,արխիվ,որիստեղծմանվրատասնյակտարիներաշխատելենբազմաթիվմասնագետներ: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ անհամեմատ բարեհաջող է ավարտվել:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում