Մշակույթ

Խաչատրյանի ծննդյան օրը նրա գործերը կհնչեն Երևանի տարբեր հատվածներում

2 րոպեի ընթերցում

Խաչատրյանի ծննդյան օրը նրա գործերը կհնչեն Երևանի տարբեր հատվածներում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում էնորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն:Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող ԱՐԼՈՒՊԱ կազմակերպության հետ, իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր ծրագրերթե՛ թանգարանում, և թե՛ թանգարանից դուրս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կգործարկվի տուն-թանգարանի և ԱՐԼՈՒՊԱ-ի նոր համատեղ նախագիծը:

Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Այս անգամ տուն-թանգարանը և ԱՐԼՈՒՊԱ կազմակերպությունը հնարավորություն կտան ունկնդրել կոմպոզիտորի տասը ստեղծագործությունները:

Բջջայինում ներբեռնելով ԱՐԼՈՒՊԱ-ի անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները:Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն:Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում