Սպորտ

«Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում 

1 րոպեի ընթերցում

«Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը չի շարունակի աշխատանքը ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյայի, ինչպես նաեւ նրա օգնականներ Ֆրանցիսկո Կոմպանի, Խորխե Գոմեսի, Ագուստին Պիրեսի եւ Էնրիկե Խիլի պայմանագրերն ավարտվել են։

«Լոռին» ստիպված է չերկարաձգել պայմանագրերն իսպանական մարզչական շտաբի հետ, քանի որ COVID-19 վիրուսով պայմանավորված, ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի պատճառով Դավիդ Կամպանյայի եւ նրա երկու օգնականների վերադարձը Հայաստան անհնարին է։

Իսպանական մարզչական շտաբը «Լոռիում» էր 2019 թվականի հունիսից։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում