Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, եւ այդ առումով երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է:

Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ եւ՛ օրինաստեղծ դաշտում, եւ՛ քաղաքական քննարկումների հարթակում երկու պետություններն ունեն կայացած ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է էլ ավելի հարստացնել: Այս համատեքստում նա անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությանը, մշտական հանձնաժողովների փոխգործակցությանը:

ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների միջոցով հեղափոխություն է տեղի ունեցել խորհրդարանում՝ վստահեցնելով, որ նորընտիր Ազգային ժողովը շահագրգիռ է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու:

«Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան եւ հզոր Սփյուռք»,- փաստել է Արթուր Թովմասյանը: Նրա համոզմամբ՝ եթե օրակարգային երեք հարցերում՝ Արցախի հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում եւ անվտանգություն, լինի համայն հայության աջակցությունը, ապա անպայմանորեն հաջողություն կգրանցվի:

Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը եւ համաձայնություն հայտնել, որ բոլոր խնդիրները կարող են եւ պիտի հաղթահարվեն համատեղ ուժերով: «Հայաստանը եւ Արցախը նույն հայրենիքի մասերն են, եւ մենք պետք է միասնական օրակարգով առաջ գնանք», -փաստել է ՀՀ ԱԺ նախագահը:

Կողմերն անդրադարձել են ԱՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների հետագա կատարելագործման խնդրին եւ այս համատեքստում ընդգծել երկու խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների մակարդակում սերտ շփումների հաստատման, աշխատակազմերի միջեւ փորձի փոխանակման կարեւորությունը:

Հայերեն Русский

Թրամփի հրամանագիրը ՄՔԴ-ի մասին Իսրայելին և ԱՄՆ-ին կպաշտպանի «դատական ​​պատերազմներից». Նեթանյահու

ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունները․ քննարկում

ՀՀ ԲՏԱ նախարարության և «Plug and Play» աքսելերատորի կողմից իրականացվող ծրագիրը շարունակվում է

Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն

Ֆրանսիայի և ԱՄԷ նախագահները քննարկել են ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղիները

Շահագործման է հանձնվել Մ-4 մայրուղին Ծովագյուղին կապող կամուրջը

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» անվանումով նոր դաշտ

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն ապահովված է

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով

ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարի նվազել է 4,6 տոկոսով