Պաշտոնական

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք, խնդրում եմ, ջերմ և անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Որպես երկրի վարչապետ՝ Դուք շատ բան եք անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման ու միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման համար:

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս ավելի բացահայտել ռուս-հայկական ռազմավարական բազմավեկտոր գործընկերության ներուժը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը շահագրգռված է խորացնել խորհրդարանական երկխոսությունը, ինչը երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի կարևոր բաղադրիչ է: Մենք բարձր ենք գնահատում Ձեր դերը այս հարցում:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական բարձր պաշտոնում: Թող Ձեր գիտելիքները, եռանդն ու վճռականությունը ծառայեն որպես բեղմնավոր աշխատանքի հուսալի հիմք՝ ի նպաստ եղբայրական հայ ժողովրդի»,- մասնավորապես նշված է ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում