ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Ուրարտու» - «Գանձասար-Կապան» հանդիպման ժամը փոխվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնումէ ակումբի մամուլի ծառայությունը: 18:30-ի փոխարենայն կմեկնարկի 19:30-ին: Հավելենք, որ «Ուրարտու» մարզադաշտում կայանալիք հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով անցկացվելու է առանց հանդիսականների:
Բարձրագույն խմբի 19-րդ տուրի մյուս խաղերում «Ալաշկերտ»-ը հաղթել է «Արարատ»-ին, իսկ մյուս երկու խաղում գրանցվել 1 ոչ-ոքի` «ԼոռիՖԱ»-«Նոա» 2:2, «Արարատ-Արմենիա»-«Շիրակ»1:1:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը