Շիրակում կորոնավիրուսի անախտանիշ ընթացքով դեպքերի հսկողությունն առողջության առաջնային օղակինն է

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինչպես ողջ հանրապետության տարածքում, Շիրակի մարզում ևս հիվանդության անախտանիշ ընթացքով դեպքերի հսկողությունն իրականացնում էառողջության առաջնային օղակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 312 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա:

Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 252 պացիենտ, որոնցից 174-ը մարզի բնակիչ է: 26 պացիենտ բուժվում է մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1942 նմուշառում, մայիսի 12-ից 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 619 նմուշառման հետազոտություն:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են. «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում