Սպորտ

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից

1 րոպեի ընթերցում

Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկ»-ից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Արթուր Միրանյանը հեռանում է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆուտբոլիստը գրում է իր Ինստագրամի էջում: «Ինձ համար լավ ժամանակ էր «Փյունիկ»-ում: Շնորհակալ եմ եմ ամեն ինչի համար: «Փյունիկ»-ին հաջորդիվ հաջողություն եմ մաղթում»,-գրել է նա:

Արթուր Միրանյանը «Փյունիկ»-ին էր միացել 2018 թվականին: 2014/15 մրցաշրջանում նա մի քանի հանդիպման է մասնակցել մակեդոնական «Վարդարի» կազմում: Նախկինում Միրանյանը ընդգրկված է եղել նաև Հայաստանի և Ուկրանիայի երիտասարդական հավաքականներում:

Ընթացիկ մրցաշրջանում Միրանյանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում