Սպորտ

Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կարող է մեկնարկել սեպտեմբերին 

1 րոպեի ընթերցում

Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կարող է մեկնարկել սեպտեմբերին 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանը կարող է մեկնարկել սեպտեմբերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը:

Ըստ պարբերականի, Պրեմիեր լիգայի թիմերը կողմ են նոր մրցաշրջանը սեպտեմբերին մեկնարկելուն` անկախ այն հանգամանքից, թե երբ կավարտվի այժմ ընդհատված մրցաշրջանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են վերսկսել խմբային մարզումները: Նրանք մայիսի 19-ից կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան: Երկրի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում