Միջազգային

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 915-ով՝ ընդհանուրը դառնալով 362 հազար 342:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Օրվա կտրվածքով աճը կազմել է 2.5 տոկոս՝ նախորդ օրվա 2.6 տոկոսի դիմաց:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 12 հազար 331 մարդ, որն ավելին է, քան վարակվածների թիվը: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ապաքինվել է 131 հազար 129 մարդ:Մահերի թիվն ավելացել է 174-ով: Մեկ օր առաջ մահերի թիվը 92 էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում