Սպորտ

Պրեմիեր լիգայի ակումբներն անցնում են խմբային մարզումների  

1 րոպեի ընթերցում

Պրեմիեր լիգայի ակումբներն անցնում են խմբային մարզումների  

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում հերթական քայլն են կատարել Պրեմիեր լիգայի վերսկսման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է Mirror-ը, կառավարությունը թույլատրել է ակումբներին անցնել ընդհանուր մարզումների` խմբերով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են վերսկսել խմբային մարզումները: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում