Միջազգային

ՌԴ֊ում 10 օր շարունակ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը 10 հազարից պակաս է

1 րոպեի ընթերցում

ՌԴ֊ում 10 օր շարունակ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը 10 հազարից պակաս է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 946֊ով՝ ընդհանուր թիվը դառնալով 353 հազար 427։

«Արմենպրես»֊ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Այսպիսով, տասն օր շարունակ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը 10 հազարից չի ավելանում։ Վարակի դեպքերի օրվա աճը կազմել է 2,6 տոկոս, ինչպես նախորդ օրն էր։

Շտաբի տվյալներով կորոնավիրուսը հաղթահարած քաղաքացիների թիվը դարձել է 118 հազար 798։ Երեկդուրս է գրվել 5 հազար 499 մարդ։Վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 92­֊ով՝ ընդհանուրը դառնալով 3 հազար 633։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում