Սպորտ

«Ռոմա»-ն նախ նորից կվարձակալի Մխիթարյանին, հետո միայն կգնի ֆուտբոլիստի տրանսֆերը 

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն նախ նորից կվարձակալի Մխիթարյանին, հետո միայն կգնի ֆուտբոլիստի տրանսֆերը 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը չի հրաժարվում Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու գաղափարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է Football Italia-ն, «Ռոմա»-ն ֆինանսական խնդիների պատճառով ևս մեկ տարով կվարձակալի Հենրիխ Մխիթարյանին: Ակումբը կփորձի հաջորդ տարի գնել նրա ամբողջական տրանսֆերը:

Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի վերջը` անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում