Լա լիգան կվերսկսվի հունիսին
1 րոպեի ընթերցում
![Լա լիգան կվերսկսվի հունիսին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016085.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսման օրը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են այդ երկրի ԶԼՄ-ները: Լա լիգան, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կշարունակվի հունիսի 12-ին: Այդ մասին ակումբներին պաշտոնապես կտեղեկացվի մայիսի 28-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի 35 օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը