Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 894-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 894-ով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 894-ով՝ ընդհանուրը դառնալով 326 հազար 448:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Այսպիսով, արդեն մեկ շաբաթ, օրվա կտրվածքով վարակավածության նոր դեպքերի աճը չի գերազանցում10 հազարը: Օպերատիվ շտաբի տվյալներով, օրվա կտրվածքով աճը 2.8 տոկոս է՝ նախորդ 2.9-ի դիմաց:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վարակվածների ընդհանուր թվում ապաքինվածների բաժինը կազմում է 30,6 տոկոս: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 99 հազար 825 մարդ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվը կազմել է 7 հազար 144, իսկմահացության ցուցանիշն ավելացել է 150-ով՝ ընդհանուրը դառնալով 3 հազար 249: Օրվա կտրվածքով մահվան այս ցուցանիշն ամենաբարձրն է երկրում վարակի բռնկումից ի վեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում