Ռուսաստանը դուրս չի գա «Բաց երկնքի պայմանագրից»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան մտադիր է հետևել «Բաց երկնքի պայմանագրի» դրույթներին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գոյութուն ունեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

«Մոտեցումը պետք է լինի պրագմատիկ: Քանի դեռ պայմանագիրն ուժի մեջ է, մենք մտադիր ենք ամբողջությամբ հետևել բոլոր իրավունքներին ու պարտականություններին, որոնք բխում են այդ փաստաթղթից»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը, արդյոք, կքննարկի՞ պայմանագրի մյուս մասնակից գործընկերների հետ ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է դուրս գալ պայմանագրից:

Գրուշկոն հույս է հայտնել, որ պայմանագրի մյուս մասնակիցները ևս բարեխղճորեն կմոտենան իրենց պարտականություներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մտադրության մասին և նշել, որ վեց ամիս անց ազատ կլինեն պարտականություններից: Որպես պատճառ նշվել է, որ Ռուսաստանը չի պահպանում պայմանագրով նախատեսված պայմանները: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ որոշումը կարող են փոխել, եթե Մոսկվան սկսի հետևել պայմանագրի դրույթներին ամբողջությամբ: Ռուսաստանը հերքել էր մեղադրանքները:

«Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության թռիչքներ։

Հայերեն English Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել