Բունդեսլիգան կմեկնարկի մեկ րոպե լռությամբ
1 րոպեի ընթերցում
![Բունդեսլիգան կմեկնարկի մեկ րոպե լռությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016044.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի հաջորդ տուրը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է լիգայի մամուլի ծառայությունը: Ակցիան նվիրված է կորոնավիրուսի ընթացքում մահացած անձանց: Ֆուտբոլիստներն էլ կկրեն սգո թևկապեր:
Մայիսի 21-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 113 հազարից:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 330 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 039 հազար 698 մարդ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը