«Բամբիռ»-ը ներկայացրել է «Գժի հարսանիք» ալբոմի համանուն երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը երկրպագուների դատին է հանձնել «Գժի հարսանիք» սկավառակի երկրորդ սինգլը՝ «Գժի հարսանիք» երգը և այդ ստեղծագործության հիման վրա պատրաստված հոլովակը, որը հասանելի է խմբի «YouTube»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն ստեղծել են Նարեկ Ալեքսանյանը, Արման Քոչարյանը, Վահագ Համալբաշյանը, իսկ երգը՝ Սեմ Սարյանը, Լևոն Նավասարդյանը և այլք:

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը(վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա) և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝խումբնարժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը(վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյանը(վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյանը(բաս-կիթառ) և Աշոտ Կորգանյանը(հարվածային գործիքներ):

2003 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը խումբն արժանանում է «Լավագույն ռոք-խումբ» մրցանակի։ 2004-ին «Բամբիռ»-ը ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի«Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին խումբը մի շարք համերգներով ելույթ է ունենումԻրանում: 2007-ին Աշոտ Կորգանյանը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը «That's Fine With Us» երգով մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին և զբաղեցնում երրորդ տեղը:

ԱյժմխմբինմիացելէքանոնահարուհիՄարՄարգարյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Հայերեն

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել