Միչիգանում ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միչիգան նահանգում ուժգնացող ջրհեղեղը մասամբ ջրի տակ է առել Միդլենդ քաղաքը, որը գտնվում է նահանգի կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ջրհեղեղի պատճառով բնակավայրերից հազարավոր մարդիկ են տարհանվել:

Ջհեղեղը սպառնում է «Dow Chemical» քիմիական գործարանին: Մայիսի 20-ի առավոտյան ջուրը հասել է գործարանի տարածք: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Տեղի օդերևութաբանները զգուշացրել են իրենից վտանգ ներկայացնող ջրհեղեղի մասին: Նշվում է, որ 1986 թվականից այս կողմ այսպիսի ուժգնությամբ ջրհեղեղ չէր եղել:

Միչիգանի նահանգապետ Գրետհեր Ուիթմերը դիմել է դաշնային կառավարությանը նահանգին օգնություն ցուցաբերելուխնդրանքով: Նա տեղեկացրել է, որ մի քանի օր տեղացած հորդառատ անձևները հանգեցրել են նահանգով հոսող երկու գետերի ջրի մակարդակի բարձրացմանը, պատվարների վնասմանը: Միդլենդում 10 հազար մարդ տարհանվել է:

Հայերեն Français Русский

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին