ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի 280 մլն դոլարի հատկացումը. այն հասանելի կդառնա անմիջապես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ Հայաստանին անմիջապես հասանելի է դառնում 280 մլն դոլար: Ֆինանսավորումը տրվում է նոր տիպի կորոնավիրուսային վարակին դիմագրավելու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից:

ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի («Սթենդ-բայ» ) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ուսումնասիրությունը: 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը գործադիր խորհուրդը հաստատել էր 2019 թ. մայիսին։ Գործադիր խորհուրդը հաստատել է նաև ՀՀ իշխանությունների խնդրանքը` «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում ապահովելու հասանելիություն՝ Հայաստանի քվոտայի 100 տոկոսի չափով: Այսպիսով վերանայման արդյունքում Հայաստանի համար հասանելի են 205.94 մլն ՓՀԻ չափով, այսինքն՝ 280 մլն դոլարի փոխառու միջոցներ:

Հաղորդագրությունում ասվում է, որ COVID-19 համաճարակի հետևանքները և համաշխարհային ֆինանսական պայմանների խստացումը խախտել են Հայաստանում տնտեսական բարենպաստ պայմանները, աճի տեմպը: Տնտեսական աճի կարճաժամկետ հեռանկարները զգալիորեն թուլացել են, և բյուջեի դեֆիցիտը, ընթացիկ հաշվի դեֆիցիտը զգալիորեն ընդլայնվել են այս տարի: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին հաղթահարել այդ դժվարությունները, այդ թվում `COVID-19 համաճարակի հրատապ սոցիալական և տնտեսական հետևանքները:

Քննարկումից հետո ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգը հանդես է եկել հայտարարությամբ: Նա մասնավորապես նկատել է, որ 2019-ի բարձր ցուցանիշներից հետո Հայաստանի տնտեսությունը խիստ տուժել է COVID-19 համաճարակի պատճառով: «Կառավարությունը ակտիվորեն արձագանքել է ճգնաժամին՝ կիրառելով լայն զսպման միջոցառումներ և աջակցելով առավել տուժած հատվածների խոցելի քաղաքացիներին և ընկերություններին»,-նշել է նա ու նկատել, որ ճգնաժամին արձագանքել է նաև Կենտրոնական բանկը:

Տնօրենի տեղակալի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների բարեփոխումների ծրագրի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը:

Նա նկատել է նաև՝ «Ստանդ-բայ»-ի շրջանակում հասանելիության մեծացումը կապահովի անհրաժեշտ աջակցություն ՝ իշխանություններին թույլ տալով մեղմել համաճարակի հետևանքները և աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը և ընկերություններին:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից