Միջազգային

Միշուստինը վերադարձել է վարչապետի իր աշխատանքային պարտականություններին

1 րոպեի ընթերցում

Միշուստինը վերադարձել է վարչապետի իր աշխատանքային պարտականություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Կրեմլի կայքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որն անվավեր է ճանաչում փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին փաստաթուղթը:

Ապրիլի վերջին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել էր իր տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել էր, որ վարչապետն ապաքինվում է և հույս էր հայտնել, որ նա շուտով կվերադառնա աշխատանքային գրասենյակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում