Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնությունը վաղաժամ է եզրափակվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրի ֆուտբոլի ֆեդերացիան առաջնությունը վաղաժամ ավարտելու որոշումը կապում է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Շոտլանդիայի 2019/20 առաջնության չեմպիոն է հռչակվել «Սելթիկ»-ը, որը մինչ մրցաշարի դադարեցումը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդը «Ռեյնջերս»-ն է, իսկ եռյակը եզրափակչում է «Մոտերվելն» է:
Մինչ այս վաղաժամ եզրափակվել էին Արգենտինայի, Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский