Իտալիայի առաջնությունը նույնը չէ, ինչ 20 տարի առաջ էր. Մխիթարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանության Youtube-ի էջին տված հարցազրույցում խոսել է Հռոմում իր ապագայի և իր անցած ճանապարհի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խոսելով Հռոմում մնալու իր պլանների մասին` Մխիթարյանը շեշտել է, որ առաջին իսկ օրվանից իրեն լավ է զգացել «Ռոմա»-ում և հաճելի կլիներ մնալ այս ակումբում. իր համար հիմնական նպատակը Չեմպիոնների լիգայում տիտղոս նվաճելն է:

Համեմատելով անգլիական, գերմանական, ուկրաինական առաջնությունները, որտեղ Մխիթարյանը ժամանակին հանդես է եկել, հայ կիսապաշտպանը շեշտել է, որ իտալական Սերիա Ա-ն առանձնահատուկ է, քանի որ հետաքրքիր է խաղալ այդտեղ: «Իտալիայի առաջնությունը նույնը չէ, ինչ 20 տարի առաջ էր, սակայն գնալով այն առավել լավն է դառնում: Ուրախ եմ որ այստեղ եմ, քանի որ անհավանական բան եմ համարում այս երկրպագուների համար խաղալը: «Ռոմա»-ն հրաշալի ու տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի»,-ասել է նա:

Խոսելով ֆուտբոլում իր առաջ դրած նպատակի մասին` Մխիթարյանը փաստել է, որ մինչ այս նա շատ բաների է հասել, սակայն դրանք արդեն իսկ անցյալում են: «Կարիերայիս ավարտին շատ քիչ է մնացել և բայց ես ներդնում եմ ուժերս հերթական տիտղոսը նվաճելու համար: Կարևոր եմ համարում, որ ինձնից հետո դրական մի բան մնա` դրա համար ուզում եմ ակումբի համար մի տիտղոս նվաճել»,-շեշտեց է ֆուտբոլիստը:

«Երբ հաջորդ սերունդը քեզանում կուռք է տեսնում, դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհին ես: Միշտ երազել եմ լավ ֆուտբոլիստ դառնալ, որ մարդիկ հպարտանան ինձանով: Եթե նրանք նոր բան են սովորում քեզնից, ուրեմն հրաշալի աշխատանք ես անում»,-եզրափակել է Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում