Միջազգային

Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 926-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 926-ով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 926-ով: Մայիսի 1-ից այս կողմ առաջին անգամ գրանցված նոր դեպքերի թիվը 9 հազարից պակաս է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 290 հազար 678:

Համաձայն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների՝ օրվա ընթացքում վարակվածության դեպքերի աճը կազմել է 3.2 տոկոս, նախորդ օրվա 3.6-ի փոխարեն: Վերջին օրվա նոր վարակվածներից 3 հազար 557-ն ախտանշաններ չեն ունեցել:

Գրանցված նոր դեպքերի զգալի մասն արձանագրվել է Մոսկվայում:Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 91 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 722:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում