Լա լիգայի վերսկսման օրը հայտնի է
1 րոպեի ընթերցում
![Լա լիգայի վերսկսման օրը հայտնի է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1015601.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի վերսկսման օրը հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Լա լիգան երկար դադարից հետո կվերսկսվի հունիսի 12-ին: Կազմակերպիչները մեկնարկից առաջ կխստակեցնեն հիգիենայի նորմերի պահպանման կարգը և սոցիալական հեռավորության հետ կապված անվտանգությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգայի խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց դադարի: Առաջնությունը կանցկացվի35օրում, և խաղեր կլինեն ամեն օր: Լիգայի մյուս հատվածը չի չեղարկվի,և մրցաշրջանը կհասցվի ավարտին:Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը,քանի որ պանդեմիան լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը