«Բավարիա»-ում վստահ են` Նոյերը կմնա Մյունխենում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ում վստահ են, որ թիմի դարպասապահ Մանուել Նոյերը կմնա ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բավարիա»-ի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն վստահություն է հայտնել, որ Նոյերի և ակումբի միջև նոր պայմանագրի հետ կապված բանակցությունները կեզրափակվեն հաջողությամբ:

Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները գրում էին, որ Նոյերը նոր պայմանագիր ստորագրելու համար առաջ է քաշել երկու պայման:Նախ` նոր պայմանագիրը պետք է լինի5տարով,իսկ տարեկան աշխատավարձը` 20միլիոն եվրո:Կողմերը դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի:

Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում:Նա «Բավարիա»է տեղափոխվել2011թվականին«Շալկե»-ից:Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է241խաղի:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский